Պուտինը Ռուսաստանում հայտարարել է մասնակի մոբիլիզացիա

Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին է դիմել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա սկսելու մասին հայտարարությամբ։ ՌԴ նախագահի ելույթը ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ, այն հեռարձակել է նաև «Ռոսիա-24» հեռուստաալիքը։
Պուտինի խոսքով՝ բանակ զորակոչվելու ենթակա են բոլոր նրանք, ովքեր պահեստազորում են, արդեն ծառայել են ՌԴ զինված ուժերի շարքերում և ունեն համապատասխան զինվորական մասնագիտություն։
Պուտինի խոսքով՝ զինվորական ծառայության զորակոչվածները զորամասեր ուղարկվելուց առաջ անպայման կանցնեն լրացուցիչ զինվորական պատրաստություն։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բարոյական իրավունք չունի մտերիմ մարդկանց՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչներին, հանձնելու «դահճի հոշոտմանը» և չի կարող չարձագանքել իրենց ապագան ինքնուրույն որոշելու նրանց ձգտմանը:
Մոբիլիզացիոն միջոցառումներ անցկացնելու մասին հրամանագիրը արդեն հրապարակվել է Կրեմլիկայքում։
Հրամանագրի համաձայն՝ ծառայությունից տարկետում է տրամադրվում Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, որոնք աշխատում են պաշտպանական-արդյունաբերական համալիրի կազմակերպություններում։