ՌԴ բանակ կզորակոչվեն 300 հազար պահեստայիններ. Շոյգու

Ռուսաստան
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կզորակոչվեն 300 հազար պահեստայիններ։
«Երեք հարյուր հազար պահեստայիններ, որոնք զորակոչվելու են»,- ասել է նախարարը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հավաքագրումը չի իրականացվելու մեկանգամյա ակցիայի շրջանակներում։
Շոյգուն նշել է, որ մասնակի մոբիլիզացիան նախատեսում է հավաքագրել միայն նրանց, ովքեր ծառայել են և ունեն զինվորական հաշվառման մասնագիտություն։ Նրանք, ովքեր արդեն ծառայում են, չեն ուղարկվի հատուկ գործողության գոտի, հստակեցրել է Շոյգուն։
Մոբիլիզացիան կվերաբերի մոբիլիզացիոն ընդհանուր ռեսուրսի 1,1%-ին։
Նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտնել է, որ հրամանագիր է ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ Հրամանագրի կատարման միջոցառումները սկսվում են սեպտեմբերի 21-ից: