Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորները որևէ բանով ապահովագրված չեն մասնակի մոբիլիզացիայից. ՌԴ Պետդումայի նախագահ

Պատգամավորները որևէ բանով ապահովագրված չեն մասնակի մոբիլիզացիայից. ՌԴ Պետդումայի նախագահ
Ռուսաստան
12:05, 22 сентябрь 2022
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ այն պատգամավորները, որոնք համապատասխանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիայի պահանջներին, պետք է մասնակցեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։

 «Պատգամավորները որևէ զրահ չունեն»,- նշել է նա: 

«Հատուկ ռազմական գործողության սկզբից Դոնբասում են գտնվում Ադամ Դելիմխանովը՝ ղեկավարելով Չեչնիայի Հանրապետության կամավորներին, Դմիտրի Սաբլինը, Վիկտոր Վոդոլացկին, Ահմեդ Դոգաևը»,- գրել է Վոլոդինը։