Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ 38 քաղաքներում արդեն ձերբակալվել է ավելի քան 1403 մարդ՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո. OVD-Info

ՌԴ 38 քաղաքներում արդեն ձերբակալվել է ավելի քան 1403 մարդ՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո. OVD-Info
Ռուսաստան
12:17, 22 сентябрь 2022
Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց անմիջապես հետո Նավալնիի համախոհները, ռուսական ընդդիմադիր և հակապատերազմական շարժումները ռուսներին կոչ են արել դուրս գալ բողոքի ակցիաների։ Ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի ավելի քան 30 քաղաքներում։ Ձերբակալվածների թիվն արդեն գերազանցել է հազար մարդը։ Թեև նախորդ տարիների բողոքի ակցիաների համեմատ այժմ դրանք ավելի սակավամարդ էին, սակայն շատ քաղաքներում ոստիկանությունը կոշտ գործողությունների է դիմել։

OVD-Info-ի տվյալներով՝ ժամը 01:33-ին «38 քաղաքներում արդեն ձերբակալվել է ավելի քան 1403 մարդ»։

Դեռևս ակցիաների մեկնարկից առաջ Մոսկվայի դատախազությունը նախազգուշացրել էր չհամաձայնեցված զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցելու պատասխանատվության մասին։ Գերատեսչությունը հայտարարել է, որ նման ակցիաներին դրդող կոչերի և դրանց մասնակցության համար սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։