Պաշտոնական Մոսկվան հավանություն է տվել Լին Թրեյսիի թեկնածությանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Ռուսաստան
Պաշտոնական Մոսկվան հավանություն է տվել Լին Թրեյսիի նշանակմանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տվել ենք ագրեմանը: Նրանք խնդրել են ագրեմանը որոշակի ժամանակ առաջ»,- ասել է դիվանագետը։
Ռյաբկովը նաև հիշեցրել է, որ Թրեյսին Ռուսաստանում դեսպանի պաշտոնում նախ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատում։
2019 թվականի մարտից Թրեյսին եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ 2014-2017 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ։
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը վերջերս լիազորությունները վայր էր դրել ժամանակից շուտ կնոջ ծանր հիվանդության և մահվան պատճառով։