«Մեր պետության կայունությունը լուրջ թեստ է անցնում». Ղազախստանի ԱԳՆ-ն՝ ՌԴ-ից միգրացիայի մասին

Ռուսաստան
Ղազախստանի ԱԳՆ-ն մանրազնին հետևում է Ռուսաստանից միգրացիայի հետ կապված իրավիճակին, և եթե առաջանան լուրջ ռիսկեր դրա աճի պատճառով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ «հաշվի առնելով միջազգային իրավունքը և ազգային օրենսդրությունը», հայտարարել է գերատեսչությունը։
«Շուրջը տիրող ցանկացած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մենք ելնելու ենք ազգային անվտանգության առաջնահերթությունից»,- ասված է ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Մեր պետության կայունությունը շուրջը եղած ցնցումների պայմաններում լուրջ թեստ է անցնում: Միևնույն ժամանակ, մեր ժողովրդին հատուկ բարձր մարդասիրությունը թելադրում է, որ անհրաժեշտ է պահպանել որոշակի բարոյական կանոններ: Հավատում ենք, որ մեր քաղաքացիները կդրսևորեն իրենց բնորոշ իմաստություն և հավատարիմ կմնան հյուրընկալության ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես հավելել են նախարարությունում, կարևոր է հիշել, որ ցանկացած կտրուկ հայտարարություն կամ գործողություն կարող է անցանկալի ազդեցություն ունենալ դժվարին իրավիճակի պայմաններում, և կոչ են արել վստահել պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությանը, որը «կօգնի խուսափել ավելորդ շահարկումներից»։
«Ղազախստանի ենթակառուցվածքներն այսօր թույլ են տալիս համեմատաբար ոչ հիվանդագին անցնել միգրացիայի հետ կապված ընթացիկ իրավիճակը: Ծառայությունները նույնպես գործում են իրենց կարողությունների սահմաններում»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ: