«Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային». Պեսկով

Ռուսաստան
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում հասարակության «հիստերիկ արձագանքը» Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիային։
Նրա խոսքով՝ սկզբում կար տեղեկատվության պակաս, իսկ այժմ այն շատ է՝ ներառյալ ՊՆ-ի հայտարարությունները։ Նա համաքաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքներին և չհավատալ ֆեյքերին։
«Կարելի էր դեռ ինչ-որ կերպ հասկանալ նման հիստերիկ և զգացմունքային արձագանքը առաջին ժամերին, առաջին օրը...»,- ասել է նա:
Պեսկովը նաև ասել է, որ կառավարությունում այժմ մշակվում է մոբիլիզացված մարդկանց համար վարկային համաներման վերաբերյալ ավելի վաղ բարձրացված հարցը։ Ինչ վերաբերում է Կրեմլին, ապա այն դեռ դիրքորոշում չունի այս հարցում, հավելել է նա։
Բացի դրանից, ՌԴ նախագահի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ ինքը տեղյակ չէ՝ արդյոք նախագահի ապարատի աշխատակիցներից որևէ մեկը ցանկացե՞լ է մասնակցել մոբիլիզացիային։