Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկով․ «Հանրաքվեներից հետո Դոնբասի դեմ հարձակումները կընկալվեն որպես հարձակում Ռուսաստանի տարածքի վրա»

Պեսկով․ «Հանրաքվեներից հետո Դոնբասի դեմ հարձակումները կընկալվեն որպես հարձակում Ռուսաստանի տարածքի վրա»
Ռուսաստան
16:41, 24 сентябрь 2022
Կրեմլում զգուշացնում են՝ եթե Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեի հարավային հատվածում անցկացվող հանրաքվեների մասնակիցները կողմ արտահայտվեն Ռուսաստանին միանալու գաղափարին, ապա հետագա ուկրաինական հարձակումները այդ շրջանների ուղղությամբ կընկալվեն որպես ագրեսիա բուն Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ տարածքներում անմիջապես սկսելու է գործել Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը։ Եթե այդ տարածաշրջանները մուտք գործեն Ռուսաստանի կազմ, կսկսեն գործել Սահմանադրության համապատասխան դրույթները», -ասել է Պեսկովը։