Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմի կամրջի ահաբեկչությանը ՌԴ-ն կպատասխանի ահաբեկիչների ոչնչացմամբ. Մեդվեդև

Ղրիմի կամրջի ահաբեկչությանը ՌԴ-ն կպատասխանի ահաբեկիչների ոչնչացմամբ. Մեդվեդև
Ռուսաստան
12:11, 10 октябрь 2022
Ռուսաստանի պատասխանը ահաբեկչությանը, որը կազմակերպվել է Ղրիմի կամրջի վրա, կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Հանցագործության պատվիրատուն և հեղինակը Ուկրաինայի չկայացած պետությունն է: Սա ահաբեկչական ակտ է և դիվերսիա, որը կատարվել է Կիևի հանցագործ ռեժիմի կողմից»,- ասել է Մեդվեդևը լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:

 Կասկած չկա և չի եղել, որ դրանում մասնակից է Ուկրաինան, նշել է նա։

«Բոլոր զեկույցներն ու եզրակացություններն արված են: Ռուսաստանի պատասխանն այս հանցագործությանը կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը: Այնպես, ինչպես ընդունված է աշխարհում: Հենց սրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները»,- ասել է Մեդվեդևը: 

 Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանում ընթացող մասնակի մոբիլիզացիայի ընթացքը: «Մոբիլիզացիան անցնում է այնպես, ինչպես կարող է անցնել մի երկրում, որտեղ նման բան չի եղել ավելի քան ութսուն տարի: Կա իսկական հայրենասիրություն, կան մարդկային հույզեր, կա ստանդարտ անփութություն», - ասել է Մեդվեդևը:

Միաժամանակ ԱԽ փոխնախագահն ընդգծել է, որ «գլխավորն այն է, որ երկիրը միավորվել է՝ պաշտպանելու համար մարդկանց և հայրենիքը»։ «Եվ դա մեր անվերապահ հաղթանակի գրավականն է»,- նշել է Մեդվեդևը։