«Հարվածի նպատակին հասել ենք. բոլոր նշանակված օբյեկտները խոցված են». ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինայի հրթիռակոծությունների մասին

Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հաջողությամբ իրականացված հրթիռային հարվածների և նշանակված բոլոր թիրախները խոցելու մասին:
«Այսօր ռուսական զինված ուժերը մեծ հեռահարության ճշգրիտ զենքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման, կապի և էներգետիկայի համակարգերի օբյեկտներին։ Հարվածն իր նպատակին հասել է: Բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,- ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական քաղաքների առավոտյան գնդակոծությունը պատասխանն էր հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի, որը, նրա պնդմամբ, կազմակերպել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։