«Հասցվել է զանգվածային հարված բարձր ճշգրտության զենքով». Պուտինը՝ ուկրաինական քաղաքների հրետակոծության մասին

Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ուկրաինական օբյեկտների նկատմամբ հասցված զանգվածային հարվածները և նախազգուշացրել, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչական ակտեր իրականացնելու փորձերը շարունակելու դեպքում պատասխանները կլինեն կոշտ և կհամապատասխանեն Ռուսաստանի սպառնալիքների մակարդակին։
«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով և Ռուսաստանի գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ մեծ հեռահարությամբ բարձր ճշգրտության զենքերով զանգվածային հարված է հասցվել օդում, ծովում և ցամաքում տեղակայված Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին: Մեր տարածքում ահաբեկչական ակտեր իրականացնելու փորձերը շարունակելու դեպքում Ռուսաստանի կողմից պատասխանները կլինեն կոշտ և իրենց մասշտաբներով կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված սպառնալիքների մակարդակին»,- ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը։
Նա հավելել է. «Ոչ ոք չպետք է կասկածներ ունենա դրանում»։
«Կիևյան ռեժիմն իր գործողություններով փաստացի իրեն դասել է միջազգային ահաբեկչական կազմավորումների, ամենաօդիոզ խմբավորումների շարքին: Նմանատիպ հանցագործությունները անպատասխան թողնելը ուղղակի անհնար է»,- ասել է Պուտինը:
Այնուհետև ՌԴ նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խնդրել է զեկուցել արդյունքների մասին: