ՌԴ-ում մոբիլիզացիայի ոչ մի նոր ալիք չկա. Պեսկովը՝ մոբիլիզացիոն համակարգը «կարգի բերելու» մասին

Ռուսաստան
Ռուսաստանում մոբիլիզացիայի ոչ մի նոր ալիք չկա, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ մոբիլիզացիոն համակարգի աշխատանքում բոլորն են նկատել սխալներ և թերություններ, այժմ միջոցներ են ձեռնարկվելու այդ մեխանիզմը կարգի բերելու համար։
«Այս համակարգի աշխատանքում որոշակի սխալներ և թերություններ նկատել են բոլորը, ոչ թե միայն մասնագետները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մոբիլիզացիոն համակարգի արդիականացումը քննարկվե՞լ է Անվտանգության խորհրդի խորհրդակցություններում, և ե՞րբ կարող է այդպիսի աշխատանքը սկսվել:
Նա ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի վրա, որ եթե չլիներ ստեղծված իրավիճակը, ապա այս ոլորտում խնդիրներն աննկատ կմնային։ «Հետևաբար այժմ միջոցներ կձեռնարկվեն, բնականաբար, այս համակարգը կարգի բերելու համար»,- հավելել է Պեսկովը։