Ռուսական հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում վնասվել է էներգետիկ օբյեկտների 30%-ը

Ռուսաստան
Ուկրաինայում հոկտեմբերի 10-ին սկսված ռուսական հրթիռակոծության հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 30%-ը։ Այս մասին CNN-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն։
Նա հայտարարել է, որ սա առաջին դեպքն է ռուսական ներխուժման սկզբից ի վեր, երբ Ռուսաստանը նպատակաուղղված հարվածներ է հասցրել էներգետիկ օբյեկտներին։
Գալուշչենկոն ենթադրել է, որ ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառներից մեկը ուկրաինական էլեկտրաէներգիայի արտահանումն է Եվրոպա, որն «օգնում է եվրոպական երկրներին խնայել ռուսական գազը և ածուխը»։ Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ինչպես նախկինում, կայուն է, սակայն գործընկերներին կոչ է արել Ուկրաինային տրամադրել ՀՕՊ-եր, որոնք կարող են պաշտպանել ենթակառուցվածքների օբյեկտները։