Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը կիրառել է դիվանագիտական տեռոր. Լավրովը՝ ՄԱԿ ԳԱ-ում հակառուսական բանաձևի մասին

Արևմուտքը կիրառել է դիվանագիտական տեռոր. Լավրովը՝ ՄԱԿ ԳԱ-ում հակառուսական բանաձևի մասին
Ռուսաստան
14:39, 13 октябрь 2022
Արևմուտքը զարգացող երկրների նկատմամբ կիրառել է դիվանագիտական տեռորի մեթոդները, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդունվեր հակառուսական բանաձև ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հանրաքվեների վերաբերյալ։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 
 
«Դիվանագիտական տեռորի մեթոդներ է կիրառել Արևմուտքը՝ անամոթաբար, բացահայտ ոլորելով ձեռքերը, զարգացող երկրներին սպառնալով ամեն հնարավոր պատիժներով,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։- Միայն այդպիսի անթաքույց շանտաժով, այդպիսի սպառնալիքներով է հաջողվել արդյունք ապահովել: Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք, և ամերիկացիների հայտարարությունը, թե «իրենք ոչ մեկի չեն համոզում, բոլորն իրենք են քվեարկում», սուտ է։ Նրանք նույնպես այդ մասին գիտեն»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեների, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, ինչպես նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բանաձևի ընդունման համար դրան պետք է աջակցեր քվեարկության մասնակիցների առնվազն երկու երրորդը: