Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծվում է սովի իրական սպառնալիք՝ էներգառեսուրսների և սննդամթերքի գների փոփոխականության ֆոնին. Պուտին

Ստեղծվում է սովի իրական սպառնալիք՝ էներգառեսուրսների և սննդամթերքի գների փոփոխականության ֆոնին. Պուտին
Ռուսաստան
14:45, 13 октябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է սովի և մասշտաբային ցնցումների իրական սպառնալիքի գոյությունը աշխարհում էներգակիրների և պարենային ապրանքների գների անկայունության ֆոնին։ Նման հայտարարություն է նա արել  այսօր՝ ելույթ ունենալով Աստանայում տեղի ունեցող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների  հարցերով  գագաթնաժողովում։

«Մեր համաժողովը և տարածաշրջանային այլ միավորումները հարկադրված կլինեն զբաղվել բազմաթիվ սուր խնդիրների լուծմամբ: Ես, ի թիվս այլ բաների, նկատի ունեմ էներգակիրների, սննդամթերքի, պարարտանյութերի, հումքի և այլ կարևոր ապրանքների համաշխարհային գների ուժեղ փոփոխականությունը»,- նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով, «դա հանգեցնում է կյանքի որակի վատթարացման ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում»։ «Ավելին, ստեղծվում է սովի և մասշտաբային սոցիալական ցնցումների իրական սպառնալիք, հատկապես ամենաաղքատ երկրներում»,- ասել է Պուտինը։