Յեյսկում Սու-34 ռմբակոծիչի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ

Ռուսաստան
Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում Սու-34 ռմբակոծիչի կործանման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Ռազմական ինքնաթիռն ընկնելիս դիպչել է ինը հարկանի բնակելի շենքին։ Փրկարարներն առավոտյան ավարտել են փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
«Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մահացածների 10 մարմին։ Այդպիսով զոհերի ընդհանուր թիվը հասնում է 13-ի, այդ թվում՝ երեք երեխա։ Արտակարգ դեպքի հետևանքով տուժել է 19 մարդ»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ փրկարարական գործողության ընթացքում հաջողվել է փրկել 68 մարդու։ «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պրոֆեսիոնալ, գրագետ և օպերատիվ գործողությունների շնորհիվ Եյսկում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 68 մարդ, տարհանվել է ավելի քան 360 մարդ»,- հայտնել են ԱԻՆ-ից։
Ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռիչքի ընթացքում ինքնաթիռի շարժիչներից մեկի բռնկումը. Սու-34-ի կործանման վայրում՝ բնակելի թաղամասերից մեկի բակում, օդանավի վառելիքը բռնկվել է, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Հրդեհի մակերեսը, փրկարարների տվյալներով, կազմել է մոտ 2 հազար քառ. մետր: Հրդեհն ամբողջությամբ ընդգրկել է ինը հարկանի շենքի մուտքերից մեկը։