Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոբիլիզացիան ավարտելու հրաման առայժմ չկա. Պեսկով

Մոբիլիզացիան ավարտելու հրաման առայժմ չկա. Պեսկով
Ռուսաստան
14:04, 18 октябрь 2022
Ամբողջ երկրում մասնակի մոբիլիզացիան ավարտելու որոշում առայժմ չի կայացվել, սակայն մի շարք տարածաշրջաններ արդեն կատարել են մոբիլիզացիոն պլանները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Առայժմ նման որոշումներ չեն եղել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվո՞ւմ է ամբողջ Ռուսաստանում հայտարարել մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին։ Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանել է մոբիլիզացիոն ցուցանիշներ՝ թվաքանակի առումով, և մի շարք տարածաշրջաններ նշում են, որ առաջադրանքը կատարված է։ «Այսպիսով, մասնակի մոբիլիզացիայի գործընթացն արդեն դադարեցվել է այն տարածաշրջաններում, որոնք այդ առաջադրանքը կատարել են»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Ինչ վերաբերում է (մասնակի մոբիլիզացիան ավարտելու մասին) նախագահի հրամանին, ապա այս պահին այն չկա: Մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավելել է Պեսկովը։