Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաման եմ ստորագրել՝ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում ու Զապորոժիեում ռազմական դրություն հայտարարելու մասին․ Վլադիմիր Պուտին

Հրաման եմ ստորագրել՝ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում ու Զապորոժիեում ռազմական դրություն հայտարարելու մասին․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստան
17:47, 19 октябрь 2022
«Հենց ուկրաինական հատուկ ծառայություններն են կազմակերպել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։ Տեռորներ են իրականացվում նաև Ռուսաստանի այլ շրջաններում՝ այդ թվում այն վայրերում, որտեղ մարդկանց մեծ հոսք կա՝  տրանսպորտում, էներգետիկայի, ինչպես նաև ատոմային էներգետիկայի օբյեկտներում»,- այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՌԴ ԱԽ նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում ու Զապորոժիեում նախքան ՌԴ կազմի մեջ մտնելը գործում էր ռազմական դրություն և հիմա անհրաժեշտ է ձևակերպել այդ ռազմական դրությունն արդեն ՌԴ օրենսգրքերով։ Այդ պատճառով ես հրաման եմ ստորագրել ՌԴ այդ 4 շրջաններում ռազմական դրություն հայտարարելու մասին»,- նշեց ՌԴ նախագահը։  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-27-ը ՌԴ-ի կողմից հանրաքվեներ անցկացվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմի մեջ ընդգրկելու համար։ Ըստ ռուսական մամուլի՝ ԼԺՀ-ում 98,42%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն,ԴԺՀ-ում 99,23%-ն է կողմ եղել Ռուսաստանին միանալուն, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։