Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինացիների «տարհանման» պատրվակով Ռուսաստանը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել. ISW

Ուկրաինացիների «տարհանման» պատրվակով Ռուսաստանը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել. ISW
Ռուսաստան
14:59, 20 октябрь 2022
«Խաղաղ բնակիչերի տարհանման» պատրվակի ներքո Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի քաղաքացիներին  զանգվածաբար և հարկադրաբար արտաքսել օկուպացված տարածքներից, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցում։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Դնեպրի արևմտյան ափից մարդկանց զանգվածային տեղափոխման մասին հայտարարությունը մասամբ նպատակ ունի տարհանել օկուպացիոն իշխանությունների աշխատակիցներին և կոլաբորացիոնիստներին՝ ուկրաինական անխուսափելի հարձակման սպասման մեջ։ Միաժամանակ, Ռուսաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն հումանիտար հիմքեր՝ կոծկելու համար Ուկրաինայի բնակչության զգալի մասի արտաքսումը Ռուսաստանի Դաշնություն։ 

Ռուսաստանում տասնյակ հազարավոր ուկրաինացիների վերաբնակեցումից Մոսկվան հազիվ թե ստանա տնտեսական օգուտ, ենթադրում են փորձագետները, ինչը վկայում է այն մասին, որ նման գործողությունների իրական նպատակը ազատագրված տարածքներում երկարաժամկետ հեռանկարում ուկրաինական տնտեսության վերականգնմանը խանգարելն է և, ինչն ավելի կարևոր է, էթնիկ զտումների ռուսական արշավին սպասարկելը՝ ուկրաինական ազգային ինքնությունն ու մշակույթը ոչնչացնելու նպատակով։