Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագիր չի ստորագրի

Պուտինը մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագիր չի ստորագրի
Ռուսաստան
15:17, 01 ноябрь 2022
Վլադիմիր Պուտինը խորհրդակցել է իրավաբանների հետ մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագրի ստորագրման հարցով, նման փաստաթուղթ պետք չէ, ասել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահն ասաց, որ խորհրդակցելու է իրավաբանների, իրավական փորձագետների հետ: Տեղեկացնում ենք, որ հրամանագիր պետք չէ»,- Կրեմլում ասել է խոսնակը։

«Համապատասխանաբար, կետն արված է, մասնակի մոբիլիզացիան ավարտված է»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։