Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի խմբավորումները փետրվարից ավելացել են 2,5 անգամ և կազմում են ավելի քան 30 հազար մարդ. Շոյգու

ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի խմբավորումները փետրվարից ավելացել են 2,5 անգամ և կազմում են ավելի քան 30 հազար մարդ. Շոյգու
Ռուսաստան
14:15, 02 ноябрь 2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որոշել է Ռուսաստանի սահմանների մոտ ստեղծել լայնածավալ պաշտպանության հավաքական համակարգ և ավելացնել խմբավորումը։

 «Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում ստեղծվում են նոր բազմազգ գումարտակային մարտավարական խմբեր: Խմբավորումների թվաքանակը 2022 թվականի փետրվարից ի վեր աճել է 2,5 անգամ և կազմում է ավելի քան 30 հազար մարդ, իսկ մոտ հեռանկարում այն կարող է ավելի մեծանալ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում։

 «Դաշինքը մտադիր է Ռուսաստանին զսպելուց անցնել արևելյան թևում՝ մեր սահմանների մերձակայքում, հավաքական պաշտպանության լայնամասշտաբ համակարգի ստեղծման», - ասել է Շոյգուն։

 «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալթյան երկրներում տեղակայված են ՆԱՏՕ-ի  արտատարածաշրջանային երկրների զինված ուժերի կազմավորումներ»,- ասել է նախարարը։