Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է արել չհրահրել լարվածության սրում

Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է արել չհրահրել լարվածության սրում
Ռուսաստան
16:20, 07 ноябрь 2022
Կրեմլը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության հանգեցնելու ունակ գործողություններից։ 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է. «Մենք, ինչպես նախկինում, երկու կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության ավելացմման կողմերի շփման գծում»։

Նա հիշեցրել է, որ «Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ հասնել կարգավորման բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով»։