Պուտինը չի մեկնի Բալի. G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանը կներկայացնի Լավրովը

Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բալի՝ G20 գագաթնաժողովին, ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որոշում է կայացվել, որ G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լավրովը»,- ասել է նա։
Միաժամանակ, դեռևս պահպանվում է հավանականությունը, որ Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով, ասել է Ինդոնեզիայում ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Ալեքսանդր Թումայկինը։
«Վլադիմիր Պուտինի մասնակցության ձևաչափը մշակվում է: Հնարավոր է նրա մասնակցությունը գագաթնաժողովին տեսակապի ձևաչափով»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Թումայկինի խոսքերը։
G20-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում, տեսականորեն կարող էր դառնալ եզակի վայր, որտեղ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կհայտնվեին միևնույն հաստատության մեջ։