Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չի պատրաստվում «Բայրաքթարներ» գնել

Ռուսաստանը չի պատրաստվում «Բայրաքթարներ» գնել
Ռուսաստան
15:53, 22 апрель 2021
Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր չէ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր գնել, հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վալերիա Ռեշետնիկովան՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները։

Երկու օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։

«Այս պահին Ռուսաստանը «Բայրաքթարների» ձեռքբերման հարցը չի քննարկում, քանի որ գոյություն ունեն ռուսական արտադրության «Օրիոն» անօդաչու սարքեր։ Դրանք մատակարարվում են Ռուսաստանի զինված ուժերին, ինչպես նաև արտահանվում են», - հայտարարել է Ռեշետնիկովան։