«Պուտինը չի պատրաստվում Ուկրաինայից հեռանալ». Պեսկովը՝ բանակցությունների համար Բայդենի նախապայմանի մասին

Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասին իր հայտարարության մեջ որպես նախապայման առաջադրել է այն, որ Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայից. Կրեմլը սրան պատրաստ չէ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր լրագրողների հետ զրույցում Պեսկովին խնդրել են մեկնաբանել Բայդենի հայտարարությունը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին, եթե Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։
«Փաստորեն, ի՞նչ է ասել նախագահ Բայդենը: Նա ասել է, որ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Պուտինը հեռանա Ուկրաինայից»,- ասել է Պեսկովը։
Լրագրողները մամուլի քարտուղարին խնդրել են հաստատել այն թեզը, որ «Կրեմլը դրան պատրաստ չէ»։
«Դե, անխոս: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը: