Լաչինի միջանցքի արգելափակումը պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով. ռուս խաղաղապահների հասցեին մերկապարանոց սադրիչ մեղադրանքները անընդունելի են. Զախարովա

Ռուսաստան
Ռուսաստանը անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտն ակտիվորեն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ»,- նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ եռակողմ համաձայնագիրը ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։
«ԱԳՆ-ն ստիպված է մեկնաբանել ռուս խաղաղապահների հասցեին մերկապարանոց սադրիչ մեղադրանքները. դրանք անընդունելի են և հակաարդյունավետ՝ որտեղից էլ դրանք հնչեն։ Ռուս խաղաղապահ կոնտինգենտը ամբողջությամբ կատարում է իր գործառույթները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր»,- հավելել է Մարիա Զախարովան։