Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դրանք հիմար և անհիմն ենթադրություններ են». Պեսկովը՝ Բելառուսին պատերազմի մեջ ներգրավելու Պուտինի ծրագրերին վերաբերող լուրերի մասին

«Դրանք հիմար և անհիմն ենթադրություններ են». Պեսկովը՝ Բելառուսին պատերազմի մեջ ներգրավելու Պուտինի ծրագրերին վերաբերող լուրերի մասին
Ռուսաստան
17:55, 19 декабрь 2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կքննարկի «ռազմական հարցեր»։

 Պեսկովը նաև մեկնաբանել է հայտարարություններն առ այն, թե Պուտինը եկել է Մինսկ՝ համոզելու Լուկաշենկոյին բելառուսական բանակը ներգրավելու պատերազմի մեջ։

«Դրանք հիմար և անհիմն ենթադրություններ են»,- ասել է նա։ 

Այսօր Պուտինը մեկնել է Բելառուսի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կվարի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ռուսաստանի ղեկավարից բացի, Մինսկ են ժամանել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։