Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Բայրամովն ափսոսանք են հայտնել, որ «Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված հանդիպմանը»․ ՌԴ ԱԳՆ

Լավրովն ու Բայրամովն ափսոսանք են հայտնել, որ «Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված հանդիպմանը»․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
15:54, 22 декабрь 2022
Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Ափսոսանք է հայտնվել, որ Երևանը հրաժարվել է  այս տարվա դեկտեմբերի 23-ին մասնակցել Մոսկվայում նախատեսված  Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը։