Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հանձնարարել է կինոթատրոններում վավերագրական ֆիլմեր ցուցադրել «հատուկ ռազմական գործողության» մասին

Պուտինը հանձնարարել է կինոթատրոններում վավերագրական ֆիլմեր ցուցադրել «հատուկ ռազմական գործողության» մասին
Ռուսաստան
12:01, 04 январь 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշակույթի նախարարությանը հանձնարարել է ապահովել վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը ռուսական կինոթատրոններում՝ նվիրված «հատուկ ռազմական գործողությանը» և «նեոնացիստական և նեոֆաշիստական գաղափարախոսության տարածման դեմ պայքարին»։ Գերատեսչությունը պարտավոր է կազմակերպել նաև հայրենասիրական վավերագրական ֆիլմերի փառատոն։ Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան դրա վերաբերյալ առաջարկներ պետք է պատրաստի մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։

 Կառավարության հանձնարարականներում, որ ձևակերպվել են ՌԴ նախագահի՝ զինվորների մայրերի հետ նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքում, ասվում է նաև, որ պաշտպանության նախարարությունը պետք է աջակցություն ցուցաբերի ռուս վավերագրողներին կինեմատոգրաֆիական նյութ պատրաստելու հարցում «հատուկ գործողության» մասնակիցների մասին, ովքեր դրսևորել են խիզախություն, քաջություն և հերոսություն:

 Բացի դրանից, մշակույթի և կրթության նախարարությունները մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը պետք է ստեղծեն «հասարակական տարածքներ, արտ-օբյեկտներ և դպրոցական թանգարաններ» «հատուկ գործողության» մասնակիցների մասին և ռուսական դպրոցներում դասեր անցկացնեն այս թեմայով։