Ռուսական նավթի արտահանումը հասել է տարեկան նվազագույնի՝ ԵՄ էմբարգոյի ֆոնին

Ռուսաստան
Ռուսաստանից նավթի արտահանումը դեկտեմբերին նվազել է՝ հասնելով 2022 թվականի նվազագույնին, հաշվարկել է Bloomberg-ը։
«Տրանսնեֆտ»-ը հայտնել է, որ հումքի ծովային մատակարարումներին խանգարել է վատ եղանակը։ Իր դերակատարումը կարող է ունենալ նաև նավերի անբավարարությունը ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյից հետո, գրում է գործակալությունը։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով նավերի շարժին հետևող գործակալության տվյալներին, Ռուսաստանից նավթի արտահանումը 2022 թվականի վերջին չորս շաբաթներին տարեսկզբից ի վեր հասել է նվազագույնի։ Համաձայն այդ տվյալների՝ Ռուսաստանից նավթի ծովային մատակարարումները կրճատվել են օրական 117 հազար բարելով՝ չորս շաբաթվա ընթացքում միջինը օրական կազմելով մինչև 2,615 միլիոն բարել:
Բացառությամբ Բուլղարիա ոչ մեծ արտահանման, ռուսական նավթի ծովային մատակարարումները ԵՄ ամբողջությամբ դադարեցվել են, նշում է գործակալությունը։ Արդյունքում Ռուսաստանից հումքի փոխադրումը սկսել է ավելի շատ ժամանակ պահանջել. Բալթյան նավահանգիստներից Հնդկաստան տարանցումը տևում է միջինը 31 օր՝ 7 օրվա փոխարեն։