Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում արգելվում է երկրի «տարածքային ամբողջականությունը» վիճարկող քարտեզների տարածումը. ՏԱՍՍ

ՌԴ-ում արգելվում է երկրի «տարածքային ամբողջականությունը» վիճարկող քարտեզների տարածումը. ՏԱՍՍ
Ռուսաստան
11:58, 09 январь 2023
Ռուսաստանի կառավարությունը աջակցել է օրենսդրական փոփոխությանը, որի համաձայն՝ երկրի պաշտոնական «տարածքային ամբողջականությունը» վիճարկող քարտեզները համարվելու են պետության կողմից պատժվող ծայրահեղական նյութեր: Այս մասին հայտնել է պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

 Ռուսական հակածայրահեղական օրենսդրության փոփոխությունը նախատեսում է, որ «քարտեզագրական և այլ փաստաթղթեր ու պատկերներ, որոնք վիճարկում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը», կհամարվեն ծայրահեղական նյութեր, հաղորդում է գործակալությունը։

Նոր փոփոխությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ աղբյուրներին հղում չանելով, հայտնվել է այն բանից հետո, երբ դրա հեղինակները նշել են, որ Ռուսաստանում տարածվող որոշ քարտեզներ վիճարկում են Ղրիմի թերակղզու և Կուրիլյան կղզիների «տարածքային պատկանելությունը»։