Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանը տրամադրված է զբաղվել «առարկայական» աշխատանքով, ոչ թե «պոպուլիզմով». Զախարովա

Ռուսաստան
Ռուսաստանը տրամադրված է Լաչինի միջանցքի շուրջ առարկայական կարգավորման, այլ ոչ թե պոպուլիզմի: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տրամադրված ենք զբաղվելու ոչ թե պոպուլիզմով, այլ առարկայական աշխատանքով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում,- ասել է նա:- Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, մենք հետևողականորեն աջակցում ենք պրոֆիլային երկկողմ հանձնաժողովի գործունեությանը։ Պատրաստ ենք ամեն տեսակի աջակցություն ցույց տալ այդ աշխատանքում, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի տրամադրման միջոցով»:
«Այս ուղղությամբ առաջընթացը թույլ կտա արդյունավետորեն լուծել վիճելի հարցերը գետնի վրա: Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվում է համապատասխան եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ: Դրա հովանու ներքո կատարվել է նախապատրաստական լուրջ աշխատանք, պահանջվում են լրացուցիչ համատեղ ջանքեր դրանք գործնական հուն տեղափոխելու համար»,- նշել է դիվանագետը։