Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ոչնչացնելու ցանկացած ցանկություն կնշանակի աշխարհի վերջ. պատրիարք Կիրիլ

Ռուսաստանը ոչնչացնելու ցանկացած ցանկություն կնշանակի աշխարհի վերջ. պատրիարք Կիրիլ
Ռուսաստան
15:10, 19 январь 2023
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կարծում է, որ Ռուսաստանի պարտությունը ներկա պայմաններում կարող է հանգեցնել կործանարար հետևանքների ողջ մարդկության համար։

 «Այսօր շատ մեծ սպառնալիքներ են ստեղծվում՝ ուղղված աշխարհին, մեր երկրին և ողջ մարդկային ցեղին, քանի որ որոշ խելահեղ մարդկանց մեջ ծագել է այն միտքը, որ ռուսական մեծ տերությունը, որն ունի հզոր զենքեր, բնակեցված է շատ ուժեղ մարդկանցով, որոնք սերնդեսերունդ միշտ մոտիվացված են եղել հաղթելու, որոնք երբեք չեն հանձնվել ոչ մի թշնամու, որոնք միշտ հաղթանակած են դուրս եկել, որ ներկայիս պայմաններում նրանց կարելի է կամ հաղթել, կամ, ինչպես հիմա ասում են, վերաձևակերպել, այսինքն՝ որոշակի արժեքներ պարտադրել, որոնք դժվար է նույնիսկ արժեքներ անվանել, այն բանի համար, որ նրանք լինեն՝ ինչպես բոլորը, և ենթարկվեն նրանց, ովքեր ուժ ունեն վերահսկելու աշխարհի մեծ մասը»,-ասել է նա Մոսկվայի Աստվածհայտնության տաճարում մատուցված պատարագից հետո՝ նվիրված Ջրօրհնեքի տոնին։ 

«Մենք աղոթում ենք Տիրոջը, որպեսզի նա հասկացնի այդ խելահեղներին և օգնի նրանց հասկանալ, որ Ռուսաստանը ոչնչացնելու ցանկացած ցանկություն կնշանակի աշխարհի վերջ»,- ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Նա նաև կարևոր է համարում աղոթել առ այն, որ մարդկային ցեղը ձեռք բերի որոշակի նոր գիտակցում իր փոխկախվածության և աշխարհի փխրունության մասին, որտեղ մենք բոլորս ապրում ենք, միասին լինելու և ընդհանուր արժեքների ու նպատակների համար աշխատելու անհրաժեշտության մասին, որոնք ուղղված կլինեն առաջին հերթին կյանքի և Աստծու հանդեպ հավատի պահպանմանը:
«Մենք հավատում ենք, որ Տերը չի լքի ռուսական հողը, չի լքի մեր իշխանություններին, մեր ուղղափառ նախագահին, մեր բանակը, որ Ռուսաստանը ուժ կունենա անհրաժեշտության դեպքում իր հողը և իր ժողովրդին պաշտպանելու: Եվ տա Աստված, որ բանը չհասնի հարաբերությունների այդպիսի պարզաբանմանը, որպեսզի Տերը հաշտեցնի բոլորին, հանգստացնի և օգնի բոլորին միասին աշխատելու՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- մաղթել է պատրիարքը։