Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի նստավայրից 6 կմ հեռավորության վրա՝ Վալդայում, տեղադրել են «Պանցիր-Ս1». «Ագենտստվո»

Պուտինի նստավայրից 6 կմ հեռավորության վրա՝ Վալդայում, տեղադրել են «Պանցիր-Ս1». «Ագենտստվո»
Ռուսաստան
14:29, 23 январь 2023
Ենթադրաբար, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային-թնդանոթային համակարգ է տեղադրվել Նովգորոդի մարզի Յաշչերովո գյուղում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրից վեց կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է «Ագենտստվո»-ն՝ հղում անելով Վալդայ քաղաքի բնակիչներից մեկի տրամադրած լուսանկարին։

Նկարահանման հեղինակի խոսքով՝ ՀՕՊ հաշվարկը տեղադրվել է մի քանի շաբաթ առաջ։ Յաշչերովոյի և հարևան գյուղերի այլ բնակիչներ «Ագենտստվո»-ին հաստատել են, որ գյուղում տեղադրել են ՀՕՊ։ Զրուցակիցներից մեկը պատմել է, որ համալիրը գտնվում է մարտական հերթապահության մեջ, կողքին մշտապես գտնվում է առնվազն երեք զինվորական, ռադիոլոկացիոն կայանի ալեհավաքը պտտվում է։ 

«Ագենտստվո»-ն ընդգծել է, որ Յաշչերովոյի մերձակայքում չկան կարևոր ենթակառուցվածքներ, ռազմավարական օբյեկտներ, խոշոր ձեռնարկություններ կամ ռազմական տեխնիկայի և անձնակազմի մեծ կուտակումներ։ 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Կրեմլը առայժմ չեն մեկնաբանել Վալդայում ՌԴ նախագահի նստավայրի մոտ ՀՕՊ-ի մասին տեղեկատվությունը։