Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ հնարավոր հարվածների վերաբերյալ Պոդոլյակի հայտարարությունը

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ հնարավոր հարվածների վերաբերյալ Պոդոլյակի հայտարարությունը
Ռուսաստան
16:06, 25 январь 2023
Կիևի ռեժիմը մասնակից է ահաբեկչությունների կազմակերպմանը և չի խորշում ոչ մի բանից, դա հաստատում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճիշտ ուղի է ընտրել՝ պաշտպանելու իրեն, այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունն այն մասին, թե Կիևը դիտարկում է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Եկատերինբուրգի ուղղությամբ հարվածների հնարավորությունը։ 

«Երեկ մենք հիշեցինք ուկրաինական ռեժիմի, Կիևի ռեժիմի մասնակցության փաստերը ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը, այդ թվում՝ Դուգինայի նկատմամբ հրեշավոր ահաբեկչությունը, որը տեղի էր ունեցել Մերձմոսկվայում: Ակնհայտ է, որ Կիևի ռեժիմը չի խորշում ոչնչից, սա ևս մեկ անգամ հաստատում է ընտրած ճանապարհի և մեր մտադրությունների ճիշտ լինելը՝ նման վտանգից մեզ պաշտպանելու մտադրությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախօրեին Պեսկովը նշել էր, որ Կիևի մասնակցությունը Դարիա Դուգինայի սպանությանը և նմանատիպ հանցագործություններին խոսում է ռուսների դեմ այլ մահափորձերի հնարավորության մասին։ Այսպես է նա մեկնաբանել տեղեկությունը, թե Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկել են «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ մահափորձը: