Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բազմաբևեռ պատմության ժամացույցը տկտկում է ճիշտ ուղղությամբ». Լավրով

«Բազմաբևեռ պատմության ժամացույցը տկտկում է ճիշտ ուղղությամբ». Լավրով
Ռուսաստան
11:36, 27 январь 2023
Հավաքական Արևմուտքը փորձում է դեպի հետ շրջել բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացը, սակայն «բազմաբևեռ պատմության ժամացույցը տկտկում է ճիշտ ուղղությամբ»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բազմաբևեռ աշխարհի ձևավորումը «օբյեկտիվ և անկասելի գործընթաց է»։ Նա նշել է այնպիսի երկրների սրընթաց զարգացումը, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիայի, Եգիպտոսի, Բրազիլիայի, Լատինական Ամերիկայի այլ երկրների, Պարսից ծոցի երկրների ազդեցիկ կենտրոններ դառնալը։ Լավրովը հիշեցրել է, որ Անգոլայի նախագահն առաջարկել է հրավիրել Աֆրիկյան միության գագաթնաժողով՝ որոշելու համար Աֆրիկայի տեղը ձևավորվող աշխարհակարգում, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի միավորում՝ որպես գլոբալ բազմաբևեռության մարմնացում և որոշ երկրների շահագրգռություն «հնգյակում»:

«Այնպես որ, բազմաբևեռ պատմության ահա այս ժամացույցը ճիշտ ուղղությամբ է տկտկում»,- նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ «Չնայած հավաքական Արևմուտքը, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, որոնք լիովին գտնվում են Վաշինգտոնի վերահսկողության տակ, փորձում են հետ շրջել գործընթացը: Այդ ջանքերն ապարդյուն են: Առավելագույնը, ինչի վրա նրանք կարող են հույս դնել, պատմության օբյեկտիվ ընթացքի որոշակի արգելակումն է»,- ամփոփել է Լավրովը։