Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պատրաստվում է հարձակման և ուժեղացնում է զորքերը Դոնբասում. ISW

Ռուսաստանը պատրաստվում է հարձակման և ուժեղացնում է զորքերը Դոնբասում. ISW
Ռուսաստան
10:52, 31 январь 2023
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) նշում է, որ Ռուսաստանը, հավանաբար, դեռ չի օգտագործել բոլոր ռեզերվները, նա ուժեղացնում է բանակը Դոնբասում՝ նախապատրաստվելով հարձակման։ 

Արևմտյան, ուկրաինական և ռուսական աղբյուրները ևս շարունակում են նշել, որ Ռուսաստանը պատրաստվում է անխուսափելի հարձակման՝ հաստատելով ISW-ի գնահատականը առ այն, որ առաջիկա ամիսներին հարձակումը գործողությունների ամենահավանական տարբերակն է:

Վերլուծաբանները հիշեցրել են, որ ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 30-ին հայտարարել է, որ ոչ մի նշան չկա այն բանի, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղ բանակցությունների, և որ ամեն ինչ հակառակն է ցույց տալիս։

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը կարող է մոբիլիզացնել մինչև 200.000 զինծառայող և շարունակում է գնել զենք ու զինամթերք։ Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանում է իր առավելապաշտական նկրտումները Ուկրաինայում։ 

Ուկրաինայի Զինված ուժերի պահեստազորայինների խորհրդի նախագահ Իվան Տիմոչկոն այս կապակցությամբ հայտարարել է, որ ռուսական զորքերը ուժեղացնում են իրենց խմբավորումը Դոնբասում սպասվող հարձակման շրջանակներում։

Ստոլտենբերգի և Տիմոչկոյի հայտարարությունները հաստատում են Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի նախնական կանխատեսումն այն մասին, որ ռուսական զորքերը առաջիկա ամիսներին Լուգանսկի մարզում հարձակում սկսելու պայմաններ են ստեղծում։