Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին

ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին
Ռուսաստան
13:45, 21 февраль 2023
Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ ուկրաինական ճգնաժամը խաղաղ միջոցներով լուծելու համար, սակայն նրա թիկունքում «բոլորովին այլ սցենար» էր պատրաստվում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղված ուղերձում։

«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, իսկապես հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը լուծվի խաղաղ միջոցներով: Համբերատար կերպով բանակցություններ ենք վարել (Ուկրաինայում) այս բարդ հակամարտության խաղաղ ելքի շուրջ, բայց մեր թիկունքում բոլորովին այլ սցենար էր պատրաստվում»,- ասել է Պուտինը։