Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հավաստիացրել է, որ ՌԴ-ն կշարունակի սոցիալական գազիֆիկացման ծրագիրը և ուշադրություն կդարձնի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի սոցիալական գազիֆիկացման ծրագիրը։ Ռուսաստանը հետագայում ևս կզարգացնի Արևելյան պոլիգոնը և Հյուսիսային ծովային ուղին, ինչը կարևոր է Սիբիրի և Հեռավոր Արևելքի հետագա զարգացման համար, հայտարարել է Պուտինը։ 

Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման վրա, դա հնարավորություն է Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի հետ կապերի համար։