Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցող ցանկացած նախաձեռնություն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցող ցանկացած նախաձեռնություն. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
12:24, 23 февраль 2023
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Եգիպտոսի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև եռակողմ համաձայնագրերի համալիրն է: 

«Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջոցառումները, սահմանի դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի պատրաստման գործում հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդումը»,- ընդգծել է Գալուզինը։ 

Նա հավելել է, որ այս հարցում գլխավորը ձեռնարկվող միջնորդական ջանքերի կրկնությունից ու մրցակցությունից խուսափելն է, դրանց սիներգիային հասնելը։