Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը համակ ուշադրությամբ հետևում է Մերձդնեստրում իրավիճակի զարգացմանը. Պեսկով

Կրեմլը համակ ուշադրությամբ հետևում է Մերձդնեստրում իրավիճակի զարգացմանը. Պեսկով
Ռուսաստան
13:58, 27 февраль 2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե ինչպես է Կրեմլը գնահատում Մերձդնեստրում իրավիճակի սրացումը։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք Կրեմլը մտավախություն չունի՞, որ Արևմուտքը ցանկանում է խարխլել իրավիճակը Մերձդնեստրում, Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ամբողջովին իրեն հաշիվ է տալիս, թե ինչ սադրանքների է ընդունակ Արևմուտքը, ուստի համակ ուշադրությամբ հետևում են իրավիճակի զարգացմանը։

«Իրավիճակը Մերձդնեստրում մեր ուշադրության առարկան է և մեր մտահոգության առիթը։ Իրավիճակն անհանգիստ է, այն հրահրված է դրսից։ Բայց մենք գիտենք, թե ինչպես են մեր հակառակորդները ինչպես Կիևում, այնպես էլ եվրոպական երկրներում ունակ տարբեր տեսակի սադրանքների։ Մեզ հաշիվ ենք տալիս»,- պարզաբանել է Պեսկովը։