Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա դասական սադրանք է՝ այլ երկրի վրա հարձակումն արդարացնելու համար». Պոդոլյակը՝ ՌԴ-ում «ուկրաինացի դիվերսանտների» մասին

«Դա դասական սադրանք է՝ այլ երկրի վրա հարձակումն արդարացնելու համար». Պոդոլյակը՝ ՌԴ-ում «ուկրաինացի դիվերսանտների» մասին
Ռուսաստան
15:47, 02 март 2023
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Բրյանսկի մարզում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի մասին լուրերը անվանել է ռուսական իշխանությունների սադրանք։

«Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերի մասին պատմությունը դասական սադրանք է։ Միանգամայն գիտակցված։ Ռուսաստանը ցանկանում է վախեցնել սեփական մարդկանց, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնի մեկ այլ երկրի վրա հարձակումը և պատերազմի մեկ տարվա ընթացքում աճող աղքատությունը։ Միաժամանակ Ռուսաստանում պարտիզանական շարժումը դառնում է ավելի ուժեղ և ագրեսիվ։ Վախեցե՛ք ձեր պարտիզաններից…»,- գրել է Պոդոլյակը Թվիթերի իր էջում։ 

Հիշեցնենք, որ այսօր Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ալիքում հայտնել էր, որ ուկրաինացի դիվերսանտների խումբն այսօր ներթափանցել է Կլիմովսկի շրջանի տարածք, կրակել մեքենայի ուղղությամբ. մեկ մարդ մահացել է: