Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա ահաբեկչություն էր». Պուտինը՝ Բրյանսկի մարզում տեղի ունեցածի մասին

«Դա ահաբեկչություն էր». Պուտինը՝ Բրյանսկի մարզում տեղի ունեցածի մասին
Ռուսաստան
18:43, 02 март 2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է ահաբեկչություն։

«Դա ահաբեկչություն է, հենց այդ մարդիկ են իրենց առաջ խնդիր դրել զրկել մեզ պատմական հիշողությունից, մեր պատմությունից և ավանդույթներից։ Տեսնելով, որ դա քաղաքացիական մեքենա է, տեսնելով, որ այնտեղ կան խաղաղ բնակիչներ և երեխաներ... Սովորական «Նիվա»... Կրակ են բացել նրանց ուղղությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ նկարագրելով տեղի ունեցածը։

Հիշեցնենք, որ այսօր Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ալիքում հայտնել էր, որ ուկրաինացի դիվերսանտների խումբն այսօր ներթափանցել է Կլիմովսկի շրջանի տարածք, կրակել մեքենայի ուղղությամբ. մեկ մարդ մահացել է: