Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը՝ Ռուսաստանը Մոսկովիա վերանվանելու Զելենսկու հանձնարարականի մասին

Պեսկովը՝ Ռուսաստանը Մոսկովիա վերանվանելու Զելենսկու հանձնարարականի մասին
Ռուսաստան
16:02, 13 март 2023
Ռուսաստանը կմնա Ռուսաստան, այն «Մոսկովիա» վերանվանելու առաջարկներին կարելի է միայն ժպիտով վերաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա, հավանաբար, վերաբերում է անհեթեթ կուրյոզներին, նմանատիպ հաղորդագրություններն ու նմանատիպ որոշումները: Այս առնչությամբ նման կատակներ շատ են եղել, չեմ կարծում, որ ինչ-որ նոր կատակներ պետք է թույլ տալ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ սրան կարելի է վերաբերվել միայն ժպիտով, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես էլ այն ինչ-որ մեկն անվանի, կմնա մեծ տերություն, մեծ երկիր, և այն կմնա Ռուսաստան»,- ասել է Պեսկովը։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիգալին հանձնարարել էր մանրամասն մշակել Ռուսաստանը ուկրաիներեն «Մոսկովիա» վերանվանելու հնարավորությունը։ Այս կարգադրությունը պատասխանն էր այն միջնորդության, որը ստացել էր դրա քննարկման համար անհրաժեշտ 25.000 ստորագրություն։ Միջնորդագրով առաջարկվում է նաև «Ռուսաստանի Դաշնություն» բառերը փոխարինել «Մոսկվայի Դաշնություն» բառերով, «ռուսերենը»՝ «մոսկովյան» բառերով։