Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամենակարևորը՝ ՌԴ նախագահը շարունակում է աշխատել». Պեսկովը՝ Պուտինին կալանավորելու Հաագայի դատարանի օրդերի մասին

«Ամենակարևորը՝ ՌԴ նախագահը շարունակում է աշխատել». Պեսկովը՝ Պուտինին կալանավորելու Հաագայի դատարանի օրդերի մասին
Ռուսաստան
14:39, 20 март 2023
Կրեմլը հանգիստ է վերաբերվում Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդերին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Աշխարհում այնքան բացահայտ թշնամական դրսևորումներ ենք տեսնում մեր երկրի և մեր նախագահի դեմ։ Մենք դա արձանագրում ենք, բայց եթե այս թշնամական դրսևորումներից ամեն մեկը սրտին մոտ ընդունենք, ոչ մի լավ բան չի ստացվի: Հանգիստ վերաբերվենք դրան:

Ամեն ինչ մանրամասն  արձանագրում ենք: Շարունակում ենք աշխատել։ Շարունակում է, ամենակարևորը, աշխատել նախագահը»,- նրա խոսքերն է մեջբերում «Մայակը»։