Պուտինը հաստատել է ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը

Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը հաստատելու մասին։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը։
ՌԴ նախագահի խոսքով՝ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ընկած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պրակտիկ գործողությունների հիմքում։
«Ստացվել է հավասարակշռված փաստաթուղթ, որն ընկած է միջնաժամկետ և ավելի հեռանկարային մեր պրակտիկ գործողությունների հիմքում»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ծառայում է որպես ամուր դոկտրինալ հիմք միջազգային գործերում հետագա աշխատանքի համար։
Նա նաև խնդրել է գործընկերներին, որոնք կապ ունեն միասնական արտաքին քաղաքական կուրսի իրագործման հետ, հատուկ ուշադրություն դարձնել կառուցողական տրամադրվածությամբ գործընկերների հետ կապերի ընդլայնմանը և պայմաններ ստեղծել, որպեսզի անբարյացակամ պետությունները հրաժարվեն Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականությունից։