Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը

Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Ռուսաստան
14:05, 10 май 2023
Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել, որով Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 1990 թվականի նոյեմբերին Փարիզում։

Ռուսաստանի Դաշնության նախագահը Պետդումայում և Դաշնության խորհրդում չեղյալ հայտարարելու հարցը քննարկելիս իր ներկայացուցիչ է նշանակել փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին։ 

Ռուսաստանը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը դադարեցրել է 2007 թվականի հուլիսին։ 2015 թվականի մարտին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են մասնակցությունը այդ պայմանագրի հարցերով Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին։ Այսպիսով, այն ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն, 2007 թվականին Ռուսաստանի կողմից հայտարարված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողության դադարեցումը ամբողջական է դարձել։ Միաժամանակ, ինչպես ընդգծվել է, Ռուսաստանը մնացել էր պայմանագրի անդամ երկիր։