Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի
Ռուսաստան
10:51, 30 май 2023
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, Պրոֆսոյուզնայա և Ատլասովա փողոցներում:

Տուժածներ չկան, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ գզգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թելեգրամի իր ալիքում։

Մայիսի սկզբին էլ Մոսկվան հայտնեց, թե ուկրաինական ԱԹՍ-ները փորձել են հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրին։ Պաշտոնական Կիևը հերքեց, թե ուկրաինական ուժերն են կազմակերպել հարձակումը Կրեմլի վրա։