Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում հուլիսին կտեղակայվի մարտավարական միջուկային զենք

Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում հուլիսին կտեղակայվի մարտավարական միջուկային զենք
Ռուսաստան
16:52, 09 июнь 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական մարտավարական միջուկային զենքը կսկսեն տեղակայել Բելառուսում հուլիսին՝ այն բանից հետո, երբ հուլիսին պատրաստ լինեն անհրաժեշտ կառույցները։ Այս մասին նա հայտարարել է Սոչիում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ամենազգայուն հարցերով, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան կառույցների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան սպառազինության տեսակների տեղակայման հետ։ Ամեն ինչ ըստ պլանի է, ամեն ինչ կայուն է»,- ասել է Պուտինը։