Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլին

Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլին
Ռուսաստան
10:53, 06 июль 2023
Ռուսական ռուբլու փոխարժեքը շարունակաբար անկում է ապրում: Մոսկովյան բորսայում այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան վաճառքի ժամանակ, եվրոյի փոխարժեքը 2022 թվականի մարտի 29-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 ռուբլին։ Մոսկվայի ժամանակով ժամը 08:27-ի դրությամբ եվրոն վաճառվում էր 100,49 ռուբլով՝ 1,49 ռուբլով ավելի նախորդ մակարդակից։

Դոլարի փոխարժեքը նույնպես աճել է՝ 2022 թվականի մարտի վերջից ի վեր հասնելով առավելագույնի։ Ամերիկյան արժույթը Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին վաճառվում էր 92,61 ռուբլով՝ 1,61 ռուբլով ավելի հուլիսի 5-ի առուվաճառքի փակման մակարդակից: